«Վագների» 3000 նախկին մարտիկներ կմիանան չեչենական «Ախմատ» հատուկ ջոկատին
«Վագների» 3000 նախկին մարտիկներ, այդ թվում՝ «Ռատիբոր» ազդականչով ամենահայտնի հրամանատարներից մեկը կմիանան չեչենական «Ախմատ» հատուկ ջոկատին։
Պաշտպանության նախարարությունն արդեն հատկացրել է անհրաժեշտ թվով թափուր աշխատատեղեր զորամասում։ Առաջիկայում բոլոր կազմակերպչական հարցերը կլուծվեն, և զինվորները կկարողանան սկսել օպերատիվ մարտական առաջադրանքների կատարումը։
