Ստեփանակերտ-Երևան ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն

Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն:

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել արագությունը, պահպանել հեռավորությունը, վազանց չկատարել և զերծ մնալ անդառնալի հետևանքներից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )