Ստեղծվել է Լուսնի առաջին ինտերակտիվ քարտեզը
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հրապարակել է «Լուսնի միասնական քարտեզը», որը առաջին ինտերակտիվ քարտեզն է Երկիր մոլորակի միակ բնական արբանյակի։ Science հանդեսի փոխանցման համաձայն, քարտեզում մանրամասն կերպով ներկայացված են Լուսնի մակերեւույթն ու երկրաբանական բնութագրիչները։
Գիտնականները քարտեզի մշակման վրա մի քանի տասնամյակ են ծախսել, եւ հիմա միավորելով բազմաթիվ հավաքված տեղեկություններ, թողարկել են մի պրոդուկտ, որը հետաքրքիր կլինի եւ մասնագետների եւ հասարակության լայն շետերի համար։ Մասշտաբը 1:5 000 000 է։ Այն ներկայացնում է Լուսնի ռելյեֆը չափազանց մանրակրկիտ։
