Ստանձնել եմ աստղաբան Լյուսյա Հակոբյանի շահերի պաշտպանությունը, ում նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում. փաստաբան Լեվոն Բաղդասարյան

Աստղաբան Լյուսյա Հակոբյանի տոտալ կերպով խախտված իրավունքները լոկալ ձևով  վերականգնելուց հետո ,դադարեցվեց վերջինիս շահերի պաշտպանությունը, ինչն էլ առիթ դարձավ , առերևույթ հանցագործ ճանապարհով, բռնի, բիրտ ուժ կիրառելով, ինչու ոչ, համագործակցելով տարբեր լիազոր մարմինների հետ,կրկին տիկին Լյուսյան հայտնվել է փողոցում։

Հայտարարում եմ.
1.Լյուսյա Հակոբյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում։
2. Լյուսյա Հակոբյանի դեմ  գործում է հանցագործ խումբ, յուրաքանչյուրն իր դերաբախշմամբ ,ընդհուպ’ ակնհայտ փաստաթղթեր կեղծելու եղանակով, որի բացահայտման պարտականությունը կրում  են լիազոր մարմինները։

Փաստաբան  Լևոն Բաղդասարյան

Share This