Սպորտինգը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող

Լիսաբոնի «Սպորտինգը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Զադարում (Խորվաթիա) կայացած մրցաշարի եզրափակչում «Սպորտինգը» 4:3 հաշվով հաղթեց իսպանական «Բարսելոնային»:

Առաջին խաղակեսից հետո լիսաբոնցիները պարտվում էին 0:2 հաշվով:  «Բարսելոնայի» կազմում մրցակցի դարպասը գրավեցին Մարսենիոն, Շիմբինյան և Ֆերաոն: «Սպորտինգի» կազմում աչքի ընկան Զիկին, Էրիկը, Ժոաու Մաթոսը և Պաուլետան:

Պորտուգալական ակումբն իր պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան: «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանի հաղթող էր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )