Սուդանցի Արմինեն

Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր , ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինային ժամանակավոր փոխարինող 35 ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր պատին պարբերաբար հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ-գինեկոլոգն ժամեր առաջ իր ֆեյսբուքյան պատին հրապարակել է նորածին երկվորյակների լուսանկար՝ հետեւյալ գրառմամբ. «Առավոտվա շրջայցի անակնկալը՝ գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է․ առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան… Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ… Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է ԱՐՄԻՆԵ»։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն գրել է․ «Արմեն ջան, դու դեմք ես, հիմա սեւամորթ Արմինեներ, Լուսինեներ, Կարինեներ կծնվեն, իսկ Հայաստանում ծնվում են Մարկեր, Ալեքսներ, Դենիներ», իսկ մեկ այլ օգտատեր էլ գրել էր. Սուդանում էլ Արմինե կծնվի։ Նշենք, որ Արմենը ծննդով Հրազդանից է, բայց 2,5 տարի աշխատում է Գյումրիում։ Հիշեցնենք, որ Սուդանում օգոստոսի 2-րդ կեսից մարդասիրական առաքելություն իրականացնող երիտասարդ բժիշկը Գյումրի կվերադառնա հոկտեմբերի երկրորդ կեսին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )