Սուարեսը մոտ է MLS տեղափոխվելուն

Նասիոնալի»  հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «ԼԱ Գելաքսի» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուրուգվայական ակումբի հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերին։ Օրեր առաջ ֆուտբոլիստն ակումբի հետ դարձել էր Ուրուգվայի չեմպիոն։

«Շատ ուրախ եմ, որ ճիշտ որոշում կայացրի՝ տեղափոխվելով «Նասիոնալ»: Ես վայելեցի այս ժամանակը, ուրախ եմ, որ այս կերպ ավարտում եմ իմ ժամանակը ակումբում։ Հաճախ կասկածներ են առաջանում, թե արդյոք ճիշտ եք վարվել, բայց սիրելիների և ընտանիքի հետ տոնելը շատ բան արժե։

Ես շատ շնորհակալ եմ, երկրպագուներն են դարձել իմ ակումբ վերադառնալու պատճառը, ես երկրպագում եմ նրանց, ձգտում եմ շնորհակալություն հայտնել նրանց իմ խաղով»,-ասել է Սուարեսը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )