Սոչիում սարսափելի ջրհեղեղ Է

Սոչիի Խոսինսկի շրջանում Բզուգու գետը դուրս է եկել ափերից։ Սարսափելի ջրհեղեղի կադրերը տարածել է Սոչիի թիվ 1 տելեգրամյան ալիքը։ Ջրի մակարդակի նման հզոր բարձրացման պատճառը Սոչիին պատուհասած անձրեւներն են։ Հանգստավայրի կենտրոնական և Խոսինսկի շրջանները ամենից շատ են տուժել: Փողոցներում մեքենաներով մարդիկ պայքար են մղում ջրի հոսքերի դեմ։ Քաղաքում աշխատում են ազդանշաններ, որոնք ջրհեղեղի մասին ծանուցում են բնակիչներին և զբոսաշրջիկներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )