Սլովակաին նոր վարչապետ ունի
Լյուդովիտ Օդորը Սլովակիայի նոր վարչապետն է։ Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի նախագահ Զուզանա Չապուտովայի հայտարարությունից։ Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Սլովակիայի Ազգային բանկի նախագահի տեղակալի պաշտոնը։ Օդորից առաջ սլովակյան կառավարությունը ղեկավարել է Էդուարդ Խեգերը, ով հրաժարական է տվել։ Համաձայն սլովակյան օրենսդրության, հրաժարական է տվել նաեւ նախարարների կաբինետը։ Չապուտովան ասել է, որ նախարարական կազմը կհամալրվի քաղաքական կուսակցությունների կողմից չառաջարկված պաշտոնյաներից։
