Սիրահարների օրվա առիթով Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատակիցները վերանվանել են կայարաններից մեկը

Մոսկվայի մետրոպոլիտենի «Լյուբլինո» կայարանը վերանվանել են սիրահարների օրվա առիթով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Մոսկվայի տրանսպորտի վարչությանը:

«Այսօր մեր բոլոր կայարաններում սիրո մթնոլորտ է տիրում: Եվ դա իր հետքն է թողել նույնիսկ մետրոյի քարտեզի վրա», – նշել են վարչությունում:

Այսօր կայարանը կոչվում է «Վլյուբլինո»: Մետրոպոլիտենի աշխատակիցները դրա անվան վրա կցել են «Վ» տառը:

Նշվում է, որ փետրվարի 15-ին այս կայարանում կցուցադրի Feduk-ի և Cream Soda-ի առցանց համերգը:

Բացի այդ, ուղևորները կարող են մրցույթի մասնակցել, որը կազմակերպել են «Մոսկվայի տրանսպորտ» ընկերությունը և գործընկերները: Դա անելու համար հարկավոր է գրել երկրորդ կեսի հետ ծանոթության մասին պատմությունը տրանսպորտում: Լավագույն պատմությունների համար սիրահարները կստանան բացառիկ նվերներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )