Կապիտուլյացիոն խայտառակ ստորագրությունից հետո իշխանությունները ղեկավարելու բարոյական ոչ մի իրավունք չունեն

Փետրվարի 13-ին Ստեփանակերի Վերածննդի հրապարակում մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել, որի ընթացքում ելույթ է ունեցել «Վաղվա Արցախ» կուսակցության անդամ Տիգրան Պետրոսյանը: Ելույթի ժամանակ նա խոսել է Արցախյան շարժման հիշարժան օրվա մասին, արտահայտել իր կարծիքը ստեղծված վիճակի ու այս ամենին բերած պատճառների մասին։

Ակցիայի մասնակիցներից Արսեն Հարությունյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել և պահանջել իշխանությունների հրաժականը:

«Հազարամյակների ընթացքում այստեղ հայեր են ապրել, ապրելու են ու մենք պայքարելու ենք մինչև վերջ՝ անկախ նրանից, թե գերտերությունները ինչ նպատակներ, ծրագրեր ունեն Արցախում: Այսպես կոչված իշխանությունները կապիտուլյացիոն խայտառակ ստորագրությունից հետո բարոյական, գաղափարական ոչ մի իրավունք չունեն ղեկավարելու: Նրանք իրավունք չունեն ներկայացնելու Արցախի ժողովրդին»,- նշել է նա:

Քաղաքապետարանն ակցիան արգելել էր՝ հղում անելով անվտանգությանը վերաբերող հարցեր: Սակայն Արսենի խոսքով, այդ նույն հրապարակում որոշ ժամանակ առաջ վրան էին տեղադրել ու թեյ էին հյուրասիրում: Չգիտես ինչու՝ այն ժամանակ անվտանգության մասին չէին մտածում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )