Սերժին Նիկոլն իրոք է մերժել, թե միայն “տեղ-տեղ”

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, նույնիսկ Սերժին ու Հանրապետականին մերժելը ընտրողաբար է եւ ըստ նպատակահարմարության։ Ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին ՇՊՀ նախկին ռեկտոր, մարզի կրթության վարչության նախկին ղեկավար Սահակ Մինասյանն իր թիմով անխոնջ կերպով լծվել է “Այո”-ի քարոզարշավին եւ գործող իշխանությունների համար դա լրիվ նորմալ է։ Ավելին, ասում են, որ Սահակ Մինասյանի վրա հարուցված գործերը առաջ չեն գնում։ Սահակ Մինասյանը նաեւ ՀՀԿ Շիրակր մարզային կառույցի ղեկավարն է, այսինքն սերժական, այսինքն՝ մերժված։ Ու հիմա հետաքրքիր հարց է առաջանում։ Ժամանակին Գյումրիից մինչեւ Երեւան ու ողջ Հայաստանով մեկ Սերժին ու հանրապետականին մերժած, ամեն գնով Սահակ Մինասյանին մերժած, ռեկտորի պաշտոնից իշխանափոխական էյֆորիայի գագաթնակետում հեռացրած գործող իշխանության համար Սահակ Մինասյանը ինչպես դարձավ ընդունելի այն աստիճան, որ վերջինս նաեւ “Այո”-ի քարոզիչ է դարձել։ Հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի համար Սերժն էլ է մինչեւ վերջ մերժված, թե տեղ տեղ միայն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )