«Սերժին մերժեցին, Նիկոլին արդարացնո՞ւմ են. արժեքների՞, թե՞ քաղաքական համակրանքի հարց»Սոֆյա Հովսեփյան
Սոֆյա Հովսեփյանը գրում է. Ինչը՞ չներվեց Սերժ Սարգսյանին, բայց ներվում է Նիկոլ Փաշինյանին…
Ինչու՞…
Ինչպե՞ս կարող եք իբր արժեքների ոտնահարման համար Սերժ մերժեք, բայց նույն արժեքների ուրացման, բնաջնջման համար Նիկոլ պաշտեք:
Անհասկանալի չէ, դա ունի մեկ հստակ բացատրություն` դուք որևէ արժեքի կրող չե´ք եղելել և դուք որևէ արժեք ստեղծել չե´ք կարող .
Սերժի համար.
1.Կենսաթոշակային ֆոնդի համար,
2.Հոսանքի թանկացման համար,
3.Գազի թանկացման համար,
4.Արագաչափերի շատացման համար,
5.Տրանսպորտի թանկացման համար,
6.Ջրվեժների ՀԵԿ-ացման համար, Ամուլսարի թեման բարձրացնելու համար
7.Դպրոցների և ԲՈւՀ- երի քաղաքականացման համար(պարտադրաբար հանրահավաքների մասնակցություն, աշակերտների ու ուսանողների ներկայություն),
8. Դպրոցներ փակվելու համար,
9. Բանակը պատշաճ չզինելու համար «Պատրոն Դավոն» վկա, 2016 ի դեպքերը վկա( որքան էլ ասեք հաղթել ենք, բայց … խնդալու է)
10. Մեկ անձից կառավարվող արդարադատության համար և այլն
Նիկոլին ներում ենք.
1. Կենսաթոշակային ֆոնդը վերջնական օրինականացնելու համար,
2. Հոսանքի արժեքի թանկացման համար
3. Գազի թանկացման համար,
4. Արագաչափերի շատացման, տարածման ու տուգանքների ավելացման համար:
5. Ջրվեժների և այլ ջրային ռեսուրսների ՀԵԿ ացման ու եղածը պահել փայփայելու համար, Ամուսլսարի թեման առաջ տանելու, ՇՄԱԳ կեղծելու, անտեսելու և այլնի համար:
6. Տրանսպորտի արժեքը թանկացնելու համար:
7.Դպրոցնորն ու ԲՈւՀ երը քաղաքականացնելու, ծրագրերը հարամելու, պատմություն կեղծելու համար:
8. Ավելի շատ դպրոցներ փակելու համար,
9.Բանակը ամլացնելու, Արցախ հանձնելու, արցախցուն սովի մատնելու, շրջափակման մեջ մարդկանց չօգնելու, Արցախը հայաթափելու, արցախցուն վիրավորելու, նվաստացնելու համար( բանակը չի զինել, երկու օր առաջվա կապիկությունը ձեզ կարա զարմացնի, բայց ոչ ինձ),
10 Դատարանները բացառապես իր բրիլոկը դարձնելու համար, արդարադատություն կոչվածը փոշիացնելու համար,
և այլն…
Էդ և այլնը մինչև վաղը կարող եմ թվել, բայց չեմ թվի և կթողնեմ դուք գրեք ու ես վերջում էս ամբողջը կավելացնեմ:
Գուցե ազնի՞վ լինեք գեթ մեկ անգամ ձեր հետ, գուցե դադարեք ինքնախաբեությամբ զբղվեք:
Ի դեպ, եթե ես թվարկեմ, ապա միայն կրթական համակարգում Նիկոլի անթույլատրելիները 10:0 կանի Սերժի անթույլատրելիներից, բայց թողնում եմ դուք թվարկեք:
