Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք

Սեպտեմբերի 1-ից բոլոր դպրոցներում ուժի մեջ են մտնում անվտանգության նոր չափանիշներ, որոնք մեկ փաստաթղթով սահմանում են դպրոցի պարտականությունները։ Iravaban.net-ի տեղեկացմամբ՝ դրանք հաստատված են ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով, որը ուժի մեջ է մտնում 2026-ի սեպտեմբերի 1-ից։

Յուրաքանչյուր դպրոցում ձևավորվում է բազմամասնագիտական Սովորողի պաշտպանության թիմ։ Սահմանվում է բռնության և բուլինգի դեպքերի անհապաղ արձագանքում, հոգեբանական աջակցություն, ռիսկային տարածքների հսկողություն, անծանոթների մուտքի վերահսկում։

Պարտադիր են տարհանման պլաններն ու վարժանքները, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքները թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի դեմ։ Պահանջները վերաբերում են նաև ծնողներին, իսկ տնօրենը կիսամյակն անգամ մեկ հաշվետու է մանկավարժական խորհրդին։

Share This