Սեպտեմբերի մեկի հակառակ կողմը
Վաղը սեպտեմբերի 1-ն է գրի եւ դպրության օրը, բայց վորջին չորս տարիները այնքան են վատթարացել կրթության որակը, որ տոնը դադարել է գիտելիքի օր համարվելուց.ավելի շատ նման է՝պճնվելու, մրցակցելու՝ճիշտ այնպես, ինչպես սովորաբար լինում է տոների ժամանակ, երբ մեղմ ասած՝ինչ-որ բան ցույց տալու խնդիր է դրված։
Վաղը երեխաները գնալու են դրպրոց 3000 դրամանոց շորիկով, պճնված եւ 100.000 դրամ ստացող ուսուցչուհին ասելու է, թե ինչքան կարևոր է սովորելը, իսկ տանը անգրագետ բայց «հարուստ» բլոգեռները, երգիչները, տիկտոկեռները ու ՔՊ-ականները սոցիալական ցանցերով իրենց օրինակի վրա ցույց են տալու, որ սովորելը հեչ էլ կարևոր չէ, որ կարող ես անգամ տարրական գիտելիքներ չունենալ, բայց բոլոր լավ կրթություն ստացածներից էլ լավ ապրել։
Վաղը ուսանողները մտնելու են ԲՈւՀ, որտեղ նրանք ընդամենը հերթական շրջանավարտն են լինելու եւ ոչ թե մրցունակ կադրը։
Վաղը ԿԳՄՍ նախարարությունը իմիտացիա է անելու եւ կենդանության նշաններ է ցույց տալու, որ գոյություն ունի։Էսպիսին է սեպտեմբեր մեկյան փուչիկների եւ ծաղիկների հակառակ կողմը։
