Ռուսամետ Դոդոնը չի մասնակցի Մոլդովայի նախագահական ընտրություններին

Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ, ռուսամետ քաղաքական գործիչ Իգոր Դոդոնը հասկացնել է տվել, որ այս աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում չի առաջադրվելու որպես թեկնածու, գրում է Newsmaker-ը։

Նրա խոսքով՝ Սոցիալիստների կուսակցությունը (ՍՍԿՄ), որը նա գլխավորում է, չի առաջադրի նախագահի սեփական թեկնածուն և ընտրություններում պաշտպանելու է նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդրու Ստոյանոգլոյի թեկնածությունը։

«Ուժեղ բնավորությամբ և բարձր մասնագիտական ​​ու մարդկային հատկանիշներով թեկնածուն պարոն Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որին Սոցիալիստների կուսակցությունը և անձամբ ես ամենայն վստահությամբ կաջակցենք նախագահական այս ընտրություններում, և մեր նպատակը դրանցում հաղթելն է»,- նշել է Դոդոնը։

Նա նշեց, որ ընդդիմությունը կարող է առաջիկա նախագահական ընտրություններին համատեղ մասնակցել։

«Ժողովուրդը հոգնել է որոշ կուսակցապետերի ամբիցիաներից ու եսասիրությունից։ Այլևս կորցնելու ժամանակ չկա»,- հավելեց ռուսամետ քաղաքական գործիչը։

Share This