«Սատանան կրում է Prada» կդառնա մյուզիքլ
«Սատանան կրում է Prada» կդառնա մյուզիքլ։
Մյուզիքլի նախնական ցուցադրությունները սկսվել են Լոնդոնի Պլիմուտի Թագավորական թատրոնում հուլիսի 6-ին։ Դրանք կշարունակվեն մինչեւ օգոստոսի 17-ը, իսկ պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին Վեսթէնդյան Դոմինիոն թատրոնում։
Մյուզիքլում Միրանդա Փրիսթլիի դերը կատարում է Վանեսա Ուիլյամսը։ Եթե դատելու լինենք պրոմոյից, Ուիլյամսը նորաձեւ ամսագրի գլխավոր խմբագրի գրեթե սատանայական տարբերակն է, որն առաջին անգամ կյանքի է կոչվել 18 տարի առաջ (Մերիլ Սթրիփի դերակատարմամբ)։
Մյուզիքլը, որում օգտագործվել է Էլթոն Ջոնի օրիգինալ երաժշտությունը, հիմնված է Լորեն Վայսբերգերի 2003թ. վեպի եւ 2006թ. հաջող ֆիլմի վրա, որն ամբողջ աշխարհում վաստակել է 326,7 մլն դոլար, այն դեպքում, երբ նրա բյուջեն 35-41 մլն դոլար էր, եւ երկու անվանակարգերում արժանացել է «Օսկարի»։
Ուիլյամսը Բրոդվեյում առաջին անգամ հանդես է եկել 1994թ.՝ «Սարդ-կնոջ համբույրի» բեմադրմամբ։
