Իմ թանկ ու հարազատ ընկեր

Չարությունն ու նախանձը չկարողացան տանել մեր մաքուր ու անկեղծ ընկերությունը։ Նենգությամբ փորձեցին բաժանել մեզ՝ կարծելով, թե դրանով կարող են կոտրել այն կապը, որը տարիների ընթացքում դարձել էր ավելի ամուր, ավելի խոր ու հարազատ։

Բայց չհասկացան մի բան այդ փորձությամբ նրանք մեզ ավելի մտերմացրին, ավելի թանկ ու հարազատ դարձրին միմյանց։

Կյանքում ինչ էլ պատահի, դուք միշտ մնալու եք իմ թանկ ու հարազատ մարդիկ։ Ձեր կողքին, ձեր հավատով ու ձեր խոսքերով եմ ես շատ բաներում կայացել։ Ափսոս միայն, որ ժամանակին չհասկացա ձեր որոշ խոսքերի իրական իմաստը։ Այսօր արդեն հասկանում եմ՝ յուրաքանչյուր խոսք իր ժամանակն ունի։

Այսօր երկուսս էլ անցնում ենք ծանր փորձության միջով։ Շակալները մտածում են, թե մենք ընկել ենք, ու հիմա կարելի է հարձակվել։ Բայց նրանք սխալվում են։

Մենք ծնվել ենք առյուծներ և առյուծ էլ կմնանք։

Share This