-Shadow-Here--Shadow-Here- Ռուսական REGNUM լրատվական գործակալությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում կվերսկսի իր գործողությունը, սակայն այլ խմբագրակազմով եւ այլ լրատվական քաղաքական գիծ որդեգրած – ԱՄԲԻՈՆ NEWS

Ռուսական REGNUM լրատվական գործակալությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում կվերսկսի իր գործողությունը, սակայն այլ խմբագրակազմով եւ այլ լրատվական քաղաքական գիծ որդեգրած

Ռուսական REGNUM լրատվական գործակալությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում կվերսկսի իր գործողությունը, սակայն այլ խմբագրակազմով եւ այլ լրատվական քաղաքական գիծ որդեգրած։ Բանն այն է, որ REGNUM-ը դադարեցրել է իր գործունեությունը գլխավոր տնօրեն Յուլյա Կրիժանսկայայի՝ աշխատանքից ազատվելուց հետո։ Սեփականատիրոջ կողմից նշանակվել է նոր գլխավոր տնօրեն, ով РЕН ТВ-ից է, ինչպես RTVI-ին հայտնել է REGNUM-ի արդեն նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։ Վերջինս նաեւ ասել է, որ դեռեւս առիթ չի ունեցել հանդիպելու նոր գլխավոր տնօրենի հետ եւ միայն քարտուղարության միջոցով են իրեն փոխանցել նոյեմբերի 3-ին հանդիպման հրավերը։ Ինքը պատրաստվում է անտեսել այդ հրավերը, քանի որ կարծում է, որ իր հանդեպ անհանգալից եւ վիրավորական վերաբերմունքի դրսեւորում է իրեն հանդիպման կանչելը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )