Ռուսական Regnum լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն լրատվամիջոցի գործունեության հետ կապված խմբագրակազմի եւ սեփականատիրոջ միջեւ եղած տարաձայնություններն են։ Մասնավորապես, այս լրատվամիջոցը չափազանց խիստ քննդատական վերաբերմունք էր որդեգրել Ռուս-Ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության եւ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմերի եւ Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության հանդեպ։
