«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով

Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ («Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի գործարանի ժառանգությունը վերացնելու համար-խմբ․): Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

 

«Մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ, և ես հույս ունեմ, որ կարող ենք նաև օգնություն ցուցաբերել», – նշել է Լիխաչովը։

 

Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են հայկական ատոմակայանում։ «Մենք չենք կարող հեռացնել Հայաստանը, քանի որ ընդլայնում ենք կայանը։ Այնտեղի ղեկավարությունը կորոշի, թե որ ուղին ընտրել, բայց մենք ներկա ենք», – հավելել է Լիխաչովը։

 

 

Share This