ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՇԽԱՐՀԻՆ
Ազգությամբ հայ, Ուկրաինայում բնակվող ճանաչված ռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանը նախօրեին տեսաուղերձով դիմել է ողջ աշխարհին՝ խնդրելով աղոթել Ուկրաինայի համար։
«Բոլոր նրանց, ում խորթ չէ ուրիշի ցավը, ողբերգությունը, դիմում եմ իմ ընկերներին աշխարհով մեկ ու խնդրում եմ նրանց՝ առավոտյան արթնանալով՝ աղոթեք Ուկրաինայի խաղաղության համար, հավատացեք ինձ, սա միայն Ուկրաինայի խաղաղությունը չէ, սա նաեւ ձեր խաղաղությունն է, վստահեցնում եմ ձեզ։ Աղոթեք ամեն օր»,- ասել է նա իր կարճ տեսաուղերձում։
