Պուտինը կայցելի Թուրքիա

Թուրքիայի իշխանություններն ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Turkiye թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Թերթը Պուտինի այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չի հայտնել։ Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինի՝ Թուրքիա և ԿԺԴՀ այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ​​ուղիներով, նշում է ՏԱՍՍ–ը։

Ռաիսիի՝ երկու անգամ հետաձգված այցը կհամընկնի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի անցկացման հետ: Դրա արդյունքների հիման վրա նախատեսվում է շուրջ 10 համաձայնագրի և հուշագրի ստորագրում։ Բացի այդ, կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի թեման և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Share This