ՊՆ-ն հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ից հերքում են տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»:

Share This