Պետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ Փաշինյան

«Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք»,— ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։

«Հանրապետությունում ամսվա տեղումները կարող են տեղի ունենալ ժամերի ընթացքում, պետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում»,— նշել է նա։

Share This