«Պեսկով․ Պուտին-Փաշինյան նոր հանդիպում մոտ ապագայում չի նախատեսվում»
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ մոտ ապագայում չեն սպասվում, դրանք արդեն եղել են վերջերս, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․
«Ոչ, նրանք վերջերս արդեն ունեցել են շփումներ, ուստի այս պահին նման ծրագրեր չկան», — ասել է նա Աստանա մեկնելուց առաջ, որտեղ այս շաբաթ նախատեսված է ԵԱՏՄ գագաթնաժողովը։
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել էր ապրիլի 1-ին։ Փաշինյանի խոսքով՝ նրանց հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիսին։
