ՊԵԿ-ին հատկացվեց 970 միլիոն դրամ

ՊԵԿ-ին հատկացվեց 970 միլիոն դրամ՝ Գյումրու ավտոմաքսատան կառուցման վրա ծախսելու համար Կառավարությունը իր այսօրվա նիստում Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին հատկացրեց նոր միջոցներ՝ 970 մլն դրամ: Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատուն կառուցելու առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, երկրորդ փուլում հատկացվել է 966 մլն դրամ: Ապա, ի պատասխան վարչապետ Փաշինյանը հարցմանը, թե որ փուլում են կառուցման աշխատանքները, ՊԵԿ նախագահը ասաց, որ այս պահին ժամկետների մեջ տեղավորվում են, որ եթե հարկ լինի, որոշակի փուլից կարող են անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Ամեն պարագայում, ըստ Դավիթ Անանյանի, ավտոմաքսատունը կբացվի հոկտեմբերի 11-ին, ըստ նախապես հայտարարվածի։
