Պարտված ղեկավարը պիտի հեռանա

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունը դեռևս չի մարսվել իշխանական էլիտայի կողմից։Նիկոլ Փաշինյանը իր սրտի, իր շահերը սպասարկող թեկնածուներին, ովքեր պարտվել են “սպիսատ” է անում, դա էլ է չէ՞ պարտություն, իսկ պարտված ղեկավարը այս դեպքում՝Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը պիտի հեռանա(դե ամեն մարդ հո Նիկոլի նման հաջողակ չէ, որ ամեն ինչ տանուլ տա, պատերազմում պարտություն կրի և նորից վերընտրվի)։ Մամուլի բերանն է ընկել տեղեկություններ, որ ՔՊ կուսակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։Նազելի Բաղդասարյանը իր “անձնուրաց” հավատարմությամբ դեռևս պատերազմից առաջ էր աչքի ընկնում, թերևս ամենամեծ “արժանիքը” այն է, որ չլքեց խորտակվող նավը.ոչ միայն հավատարիմ մնաց երկրի կործանմանը, այլ նաև մեծ նպաստ ունեցավ 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին բառի բուն իմաստով՝հավուր պատշաճի օգտագործելով վարչական ռեսուրսը, ինչպես նաև հարազատ, ծանոթ, բարեկամ անխախտ կապերը։Նազելի Բաղդասարյանը անմասն չմնաց նաև հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից։Այս անգամ եղբորն ու ընկերուհիներին էր փորձում տեղավորել յուղոտ պորտֆելներում։Շիրակի մարզում շատ լավ գիտեն, ով էր Նազելի Բաղդասարյանը մինչև հեղափոխությունը և առհասարակ հեղափոխությունից հետո։ Ինչևէ Շիրակի մարզը 3 տարվա ընթացքում իսկական փորձադաշտ դարձավ իշխանության համար։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )