Պարեկները օպերատիվորեն տեղափոխել են թունավորված երեխային հիվանդանոց

Ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն։

Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Share This