Գյումրու համայնքապետարանի հայտարարությունը առողջական ծանր վիճակում գտնվող Վարդան Ղուկասյանի վերաբերյալ

«Սիրելի հայրենակիցնե’ր,
1996 թվականի նոյեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ՝ ընտրությունների միջոցով, ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները։

ՏԻՄ-ը տեղական ժողովրդավարության, ժողովրդի ուղիղ ընտրությամբ ձևավորվող, հանրային շահերը սպասարկող կարևորագույն օղակ է կառավարման համակարգում։ Քաղաքապետարանները, համայնքապետարանները ժողովրդի մտահոգությունները, խնդիրները, դիմումները լսող և դրանց լուծում տվող, բաց դռներով աշխատող կառույցներ են։

Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման այս օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ը, Գյումրին դիմավորում է առանց օրինական ընտրված, ժողովրդի և երկրի շահերով մտահոգ քաղաքապետի։ Տեղին է նշել, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ ներդրում և ավանդ ունի տեղական ինքնակառավարման մարմինների կայացման, նրանց ինքնուրույնության, հանրային շահը սպասարկելու լիազորությունների իրագործման հարցում։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ-երի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նա մի շարք   օրենսդրական  այնպիսի նախաձեռնությունների հեղինակ է, որոնցով արմատավորվել են տեղական ժողովրդավարությունը, ՏԻՄ-ի հաշվետվողականությունը և հրապարակայնությունը։
Վարդան Ղուկասյանի օրոք էր, որ Գյումրու ավագանու նիստերը առաջին անգամ ուղիղ հեռարձակվեցին։

Վարդան Ղուկասյանի՝ ՏԻՄ-երի գործառույթների և քաղաքներին արդարացի ֆինանսական մասհանումների վերաբերյալ նախաձեռնությունն է դարձել քաղաքական հետապնդման պատճառներից մեկը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լինեն առավել հզոր, իսկ դրանց ղեկավարները՝ ժողովրդի շահերը սպասարկող ՝ անկախ օրվա իշխանությունների քաղաքական նպատակադրումներից»:

Share This