ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՒԵԼ ՏԱՐԻՆԵՐ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է տարիներ տևել, գերմանական Bild am Sonntag թերթին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերին ժամանակակից զենքի մատակարարումը կմեծացնի երկրի ազատագրման հնարավորությունները։

«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դա կարող է տեւել տարիներ, մենք չպետք է դադարենք աջակցել Ուկրաինային», – ասել է Ստոլտենբերգը։ «Նույնիսկ եթե ծախսերը մեծ են՝ ոչ միայն ռազմական աջակցության, այլ նաև էներգիայի և պարենային ապրանքների գների աճի պատճառով», – հավելել է նա:

Սպասվում է, որ հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհամաձայնեցնի Ուկրաինային օգնության փաթեթը, որը կօգնի խորհրդային ժամանակաշրջանի հին զենքերից անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին, այս շաբաթվա սկզբին ասել է Ստոլտենբերգը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )