Պատգամավորների թեստավորումը հետաձգվել է
Մենք հայտնել էինք, որ վաղը՝ ապրիլի 25-ին նախատեսված է պատգամավորների թեստավորում, այն պետք է տեղի ունենար «Նաիրի» ԲԿ-ում , սակայն տեղեկացանք, որ որոշումը հետաձգվել է։
ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր գրություն է ուղարկել պատգամավորներին եւ պարզաբանել հետաձգման պատճառները ու հայտնել, քանի որ Ռապիդ թեստերը սխալ ախտորոշման մեծ հավանականություն ունեն, ուստի բանակցում են, որպեսզի Ռապիդ թեստերի փոխարեն PCR թեստավորում անեն։ Թե երբ կհանձնեն թեստեր, աշխատակազմը տեղեկացրել է, որ կհայտնեն այդ մասին։ Ուշագրավ է, որ Հայաստանում հիմնականում կիրառվում են ռապիդ թեստերը, բայց ինչպես տեսնում ենք՝ այս հարցում էլ սոցիալական անհավասարությունից խուսափելն անհնար դարձավ։
