Անվճար իրավաբանական օգնություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելածմեր հայրենակիցներին
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՝
«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԱՅՑԵԼԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում՝ կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, info@advocates.am):
Միաժամանակ ոստիկանությանը կոչ եմ անում վարչական տույժ չկիրառել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ:
Հ.Գ. Փաստաբանների խմբին միանալու համար գործընկեր փաստաբանները կարող են միանալ մեկնաբանությունում նշելով կամ անձնական նամակով»:
