Պայթյուն է որոտացել Կոլումբիայում․ կան զոհեր եւ վիրավորներ
Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Կոլումբիայի արեւմուտքում։ Բռնարարքի պատճառով զոհվել է յոթ, վիրավորվել տասնմեկ մարդ։ Այս մասին հայտնում է Pais-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ռոսաս համայնքի ավտոմայրուղու վրա, Կաուկա դեպարտամենտում։ Նախապես այն վարկածն էր շրջանառվում, որ պայթյունը հարձակում է եղել, որն իրականացվել է հարեւանությամբ գտնվող զորամասի վրա, սակայն ավելի ուշ այս վարկածը հերքվել է։ Տեղի իրավապահները պարզել են, որ պայթած մեքենան իրականում եղել է հանրային տրանսպորտային միջոց, որը ընթացել է Պաստո բնակավայրից Կալի բնակավայր եւ պայթել է շարժման ընթացքում։ Ներկայումս ընթանում է քննություն, մանրամասները պարզելու համար
