Իռլանդիայի ափերին է մոտեցել առեղծվածային նավ, որը չի ունեցել նավաստիներ

Իռլանդիայի Կորկի կոմսության ափերին է մոտեցել մի առեղծվածային նավ, որը չի ունեցել նավաստիների անձնակազմ։ Այն եղել է բեռնափոխադրող նավ։ Նավի անվանումն է MV Alta։ 77-մետրանի նավն ամբողջովին դատարկ է եղել։ Անձնակազմի մասին էլ որեւէ բան հայտնի չէ։ Մերձափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ այդ տարածքում վերջին փոթորկի հետեւանքով է նավը ինչ որ տեղից քշվել բաց ծով եւ ապա արդեն եկել-մոտեցել է Կորկի կոմսության ափերին։ The Guardian պարբերականի տեղեկացման համաձայն, նավը դեռ անցյալ տարվա օգոստոսին նկատվել է Ատլանտյան օվկիանոսում եւ ամենայն հավանականությամբ այն լողացել է Աֆրիկայի եւ Իսպանիայի ափերի մոտով եւ մոտեցել իռլանդական ափերին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )