Պահանջում ենք մարտի 1-ի զոհերի հիշատակը եկամտի աղբյուր դարձրած Վահե Գրիգորյանի արձանի տեղադրումը․ Նարեկ Մալյանը դիմել է քաղաքապետին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր-ղեկավար Նարեկ Մալյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանից բացի տեղադրել նաև Վահե Գրիգորյանի կիսանդրին, որպես Ջորջ Սորոսից Մարտի 1-ի զոհերի թեմայով գումար ստացած անձ։

Նամակը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի պարոն Մարության,
Օրերս Երևան քաղաքի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» էսքիզին:

«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում Մարտի 1-ի իրադարձության բոլոր ասպեկտները:
Անարդարությունը վերացնելու նպատակով՝ առաջարկում ենք հուշարձանի կողքին տեղադրել նաև մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:
Մեր առաջարկած հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում՝ դոլարի նշան ($), որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի՝ 2010 թվականին օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած գումարը:
Պատրաստ ենք մասնակցել մեր առաջարկի վերաբերյալ հանրային քննարկմանը, ինչպես նաև կազմակերպել հուշարձանի կառուցման ֆինանսավորման համար հանրային դրամահավաք:
Կից ներկայացնում ենք օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով Վահե Գրիգորյանի ստացած 10 300 դոլարի մասին փաստը»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )