«Չելսին» եւ Պոչետինոն կհամագործակցեն
Անգլիական «Չելսի» ակումբն ու արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն առաջիկայում կարող են համագործակցել։ Համաձայն անգլիական մարզական մամուլում տեղ գտած հրապարակումների, օրեր առաջ տեղի են ունեցել բանակցություններ երկու կողմերի ներկայացուցիչների միջեւ։ Կողմերը կարողացել են գալ ընդհանուր հայտարարի եւ առաջիկայում նրանց միջեւ համագործակցության համաձայնագիր կկնքվի։ Պոչետինոյի հետ անգլիական ակումբ կարող են տեղափոխվել նաեւ նրա վստահությունը վայելող մարզչական թիմը համալրող մի շարք այլ մասնագետներ եւս։
