Հնդկաստանն ու Չինաստանը բնակչության թվի ցուցանիշով կհավասարվեն
Այս տարվա ապրիլի վերջին Հնդկաստանն ու Չինաստանը բնակչության թվով կհավասարվեն։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ, այս տարվա ապրիլի վերջին Հնդկաստանի բնակչությունը կհասնի 1,425 միլիարդի։ Չինաստանի բնակչությունը 1,426 միլիարդի հասել էր անցյալ տարի, որից հետո այդ երկրում բնակչության թիվը սկսել է նվազել։ Ընթացիկ տեմպերով, մինչեւ այս դարի վերջ Չինաստանի բնակչությունը կարող է նվազել մինչեւ 1 միլիարդ մարդ։ Հնդկաստանի բնակչությունը, սակայն, շարունակում է աճել։
