Որ դեպքում Մեսին կհրաժարվի «Բարսելոնա» վերադառնալուց
Ֆրանսիական «ՊՍԺ» ակումբի մարզիկ Լիոնել Մեսսին մտադիր է ընթացիկ սեզոնի ավարտից հետո հեռանալ ակումբից։
Նշվում է, որ արգենտինացի մարզիկը այլեւս չի ուզում մնալ ակումբում, երբ լրանա նրա եւ ակումբի միջեւ գործող պայմանագրի ժամկետը։ Ինչպես գրում է MOYBLOKNOT-ը, վկայակոչելով իսպանալեզու մարզական մամուլում տեղ գտած հրապարակումներին, նա պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա», սակայն ամեն բան կախված է այն պայմաններից, որոնք կառաջարկվեն իրեն։ Այսպես, հայտնի է, որ Մեսսին «Բարսելոնա» վերադարձի առաջարկը կմերժի, եթե այնտեղ հանդես գա պաշտպան Ժերար Պիկեն։
Հիշեցնենք, որ Մեսսիի ու Պիկեի հարաբերությունները վերջին տարիներին էապես լարվել են։ Իսպանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նրանք վերջին սեզոնի ընթացքում նույնիսկ իրար հետ չեն խոսել։ Այսպիսով, Մեսսիի ապագան, ըստ էության դառնում է կախված այն բանից, թե ինչպիսին կլինի Պիկեի շուրջ իրադարձությունների զարգացումը։
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ, արդեն հայտարարվել էր, որ Պիկեն կարող է տեղափոխվել «Աթլետիկո»։
