Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակությունը գալիս է Հայաստան սահմաային իրավիճակը գնահատելու համար

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել Ֆրանսիացի նախարարը։«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազ-մական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– գրել է նա։Սեբաստիեն Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում նա հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։
