Որդին փորձել է սպանել հորը հրազենի գործադրմամբ, սակայն վերջինս ողջ է մնացել

Ռուսաստանի Նոգինսկ քաղաքում որդին փորձել է հրազենի գործադրմամբ սպանել հորը, սակայն վերջինս, չնայած գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքների, ողջ է մնացել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի ներկայացուցիչ Օլգա Վրադիյը, մանրամասնելով, որ վնասվածքները եղել են թվով 14-ը։ Դեպքը տեղի է ունեցել Նոգինսկ քաղաքում։ Ենթադրյալ հանցագործը արդեն ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել մահափորձի հատկանիշներով։ Ըստ նախաքննության նյութերի, օրեր առաջ ենթադրյալ հանցագործը այցելության է գնացել հորը եւ երբ թոշակառու տարեց հայրը բացել է դուռը, որդին հրազենից կրակել է հոր վրա։ Արձակվել է ընդհանուր առմամբ 14 փամփուշտ։ Տուժածը անհապաղ հոսպիտալացվել է, իսկ կրակոցներն արձակած տղամարդը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերվել ու ձերբակալվել։ Հանցագործության մոտիվները պարզվում են։ Հնարավոր է նման արարքի պատճառ հանդիսացած կարող է լինել ընտանեկան անառողջ հարաբերությունները կամ կոնֆլիկտը։ Ենթադրյալ հանցագործը 40 տարեկան է, տարեց թոշակառու հայրը, ով այս դեպքում տուժողն է՝ 61։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )