Ով հանձնի Շուշին, ում մեղադրեն
Ով հանձնի Շուշին, ում մեղադրեն
Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար, գրեթե միշտ նույն բանաձեւն է կիրառում։Այսինքն՝սեփական մեղքը ուրիշի վրա բարդելով, ինքն իրեն ապահովագրում է։Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջեւ կանգ չի առնում, նույնիսկ մեղադրանքների օղակը սեղմում է նրանց շուրջ, ովքեր անձնուրաց կռվել են։Պատերազմից հետո Շուշիի հանձնման մեջ մեղադրվում էր ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը։Իշխանականները տարբեր հարթակներով երբեմն բաց տեքստերով, իսկ երբեմն էլ ուղիղ հասկացնում էին, որ Օհանյանն է Շուշիի անկման պատճառը։Սա ուրիշ կինո է, հիմա Փաշինյանը իր փնտրտուքներում այլ ուղղություն է գտել։
Այսօր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։Պարզ ասած՝Միքայել Արզումանյանին մեղադրում են Շուշիի շուրջ տեղի ունեցած դավադրության մեջ, մինչդեռ իրականությունը լրիվ այլ տեղ է։Ով հանձնի Շուշին, ում մեղադրեն։ Էս է կարգը, սա հետեւանքն է նրան, որ սպայական կազմը չի բացահայտում, թե ինչ եղավ նոյեմբերի 9-ին, կամ ինչպես ընկավ Շուշին։
