Ովքեր են <<գյուղատնտեսական շուկայի>> իրական շահառուները. <<Ժամանակ>>

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացվեց հերթական «գյուղատնտեսական շուկան»: Այդ հատվածում նախկինում էին գյուղմթերքի առևտուր կատարում, բայց հիմա այդ առևտրին օրինական տեսք տրվեց. գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ասֆալտապատեցին, և այն վերածվեց գիշերային գյուղատնտեսական մեծածախ շուկայի:

Ըստ որոշ տեղեկությունների՝ գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու թույլտվության հետևում կանգնած են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )