Ոստիկանությունն արձագանքում է Միհրանի եւ Արփիի՝ հուշահամալիր այցելելուն
Այսօր համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել երգիչ Միհրան Ծառուկյանի եւ կնոջ՝ Արփի Գաբրիելյանի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ֆեյսբուքյան օգտատերերը քննադատում էին ոստիկանությանը, որ նրանց թույլատրվել է այցելել, իսկ իրենց այցը սահմանափակում են։
Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ լուսանկարը արվել է ապրիլի 21-ին․ «Համացանցում լուսանկար է տարածվել , որ Միհրան Ծառուկյանը և նրա կինը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկացնենք, որ հիշյալ լուսանկարը արվել է ապրիլի 21-ին»։
Նշենք, որ մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում արտակարգ դրություն է, անգամ մի քանի օր առաջ այնտեղ այցելելը չի արդարացնում նրանց քայլը։
