Ոստիկանությունը հանուն փողի դարձել է համազգեստ կրող էլիտար ժեխ զանգվածի

Եթե Հայաստանում 36 հազար թոշակ ստացող քաղաքացին կարող է լավ ապրել ,նշանակում է 150 հազար թոշակ ստացող նախկին ոստիկանների ,բանկային համակարգի ու այլ բնագավառների թոշակառուներից ,պետական մակարդակով կարգավորվող օրենքներով ,նրանց թոշակի 50% ը պետք է փոխանցվի բանակին ու բազմազավակ ընտանիքներին:Եթե 150 հազար ստացող բանվորն ու մանկավարժը կարող է ընտանիք պահել ,ապա 300 հազար և ավելի աշխատավարձ ստացող ոստիկաններից ,դատախազ-դատավորների ,քննիչների ,կառավարության անդամների ու պատգամավորների աշխատավարձների 50% նույնպես ,նույն կարգով պետք փոխանցվի բանակին և բազմազավակ ընտանիքներին:Հատկապես լուրջ վերաբեմունք ու մոտեցում է պետք ցուցաբերել իրավական համակարգին:Ինչքան բարձրացրեցին նրանց աշխատավարձը ,այնքան ծանրաբեռնվեցին դատարաններն ու օր օրի ավիրվեց դատական և իրավական համակարգը:Ոստիկանությունը հանուն փողի դարձել է համազգեստ կրող էլիտար  ժեխ զանգվածի :

Գրիշա Վիրաբյան

 

Share This