Ողբերգություն Հունաստանում. վթարից մահացել է ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը
Հունաստանի ազգային հավաքականի, իտալական մի շարք ակումբների և դանիական «Կոպենհագենի» նախկին պաշտպան Մարիոս Իկոնոմուն հիվանդանոցում մահացել է ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Armsport.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին Յանինայում։ 33-ամյա Իկոնոմուն մոտոցիկլետով բախվել էր շրջադարձ կատարող ավտոմեքենային և ընթացել էր առանց սաղավարտի։
Նա գանգուղեղային ծանր վնասվածքներով տեղափոխվել, վիրահատվել ու միացվել էր արհեստական շնչառության սարքին, սակայն երկուշաբթի հայտնի դարձավ, որ փրկել չի հաջողվել։ Իր կարիերայում պաշտպանել է ԱԵԿ-ի ու «Պանետոլիկոսի», իսկ Սերիա Ա-ում՝ «Բոլոնիայի», «Կալյարիի» ու «Սամպդորիայի» գույները, 2020-2023-ին՝ «Կոպենհագենը», եղել է Դանիայի չեմպիոն, ունի 6 հանդիպում ու կարիերան ավարտել է 2024-ին։
