Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Աբդել Կադեր Խեիր Էդդին Ահմադին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Ծաղկունք, Պարոնյան փողոց) և հայտնաբերել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտում՝ վտանգավոր սննդամթերք:

Փորձաքննությամբ «Շալալ» և «Ջադել» պանիրների նմուշներում արձանագրվել է ԱՑԽՄ, ինչը չի համապատասխանում անվտանգության և հիգիենայի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է նշված պանիրների արտադրությունը։

Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրատեսակները համապատասխանեցնել պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Share This