Կալկաթայում ապամոնտաժվել է Լիոնել Մեսսիի հսկայական արձանը

Հնդկաստանի Կալկաթայում ապամոնտաժվել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի արձանը։ Այս մասին հայտնել է Asian News International գործակալությունը։

Արձանը, որտեղ արգենտինացին ձեռքում բռնել է Աշխարհի առաջնության հաղթողի գավաթը, բացվել էր դեկտեմբերին՝ նրա Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ավելի ուշ տեղական իշխանությունները որոշել են ապամոնտաժել այն՝ ուժեղ քամիների ժամանակ 21-մետրանոց կառույցի անկայունության վերաբերյալ ստացված բողոքներից հետո։

Share This