ՇՇՄԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ

Այսօր Շիրակ հայրենակցականի Վարչության անդամ, գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ հարգելի Սամվել Սևադայի ծննդյան օրն է։

Բնության հետ ներդաշնակ ապրող հարգելի Սամվել Սևադային բնությունն ինքը պատրաստ է տալ իր բարիքներից՝ արվեստի, լուսանկարչության, պոեզիայի և արձակի զգեստավորմամբ։

Շնորհակալ ենք Ձեզ՝ հրաշք ստեղծագործությունների համար, որոնք բնության գաղտնիքները բացահայտող են, ազգային ու համամարդկային։

Եղեք առողջ ու երջանիկ՝
Ձեր գեղեցիկ և ուրույն մոլորակի հետ, սիրված և գնահատված՝
մեր Ժողովրդի կողմից։

Պարոն Սևադա ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու հայրենակցական, անկեղծ մաղթանքները։ Թող Ձեր ամեն Աստծո առավոտ նոր արարում, նոր խոսք, նոր ժպիտ ու մի նոր ստեղծագործություն նվիրի արվեստասեր հասարակությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )