ՇԻՐԱԿՈՒՄ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐԱՆԵՐ ԿԱ՞Ն
Շիրակ աշխարհում նավթի ու գազի պաշարների առկայության մասին բազմաթիվ խոսակացություններ ու վկայություններ կան։ Խորհրդային տարիներին երկրաբանական ուսումնասիրություններ կատարվել են։ Այդ ուղղությամբ վերջին քայլերն արվել են 2017թ-ին։ Սակայն մինչ այժմ նավթի ու գազի պաշարաների առկայության մասին որև է հստակություն չկա։
Դեռևս ցարական շրջանից բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ Ախուրյան գետից ու շրջակայքում նավթի դուրս գալիս։ Անգամ Ալեքսանդրապոլ քաղաքային վարչությունն է քննարկել խնդիրը, որոշել են մասնագետներ հրավիրել ուսումնասիրելու համար, սակայն շարունակություն կարծես թե չի եղել։ Այժմ ներկայացնեմ 1900-ականների սկզբներին լույս տեսած մի շարք ուշագրավ հրապարակումներ այն մասին, թե ինչ են պատմում ականատեսները նավթի առկայության մասին ու ինչ ցնծություն էր տիրել Ալեքսանդրապոլում։
Թեմայի հետ կապված ներկայացնեմ մի քանի վկայություններ այն մասին, թե 1909թ-ին ինչ է գրվել Շիրակում առկա նավթի մասին։
«Ախուրեանի ձախ ափի մոտ, Ալէքսանդրապօլ—Կարս շօսէի երկաթի կամուրջից մօտ յիսուն սաժէն ցած բղխում է սպիտակ նաւթ, որի մէջը պարունակւում է մեծ քանակութեամբ գազալին:
Նաւթը այրւում է բէնզինի նման խիստ բռնկումով: Բղխումը կատարւում է ընդհատումներով, իւրաքանչիւր երկու րոպէից դուրս է գալիս բաւական քանակութեամբ: Նաւթից որոշ քանակութեամբ ուղարկել են Բագու փորձ կատարելու»:
«Արփաչայի ոչ միայն ձախ, այլև աջ ափից էլ տեղ տեղ բղխում է նաւթ, որը դուրս է գալիս ընդհատումներով՝ երբե 2-3 վայրկեանում, երբեմն 10—20 վայրկեանում: Ոչ միայն գետի ափերից է նկատելի, այլ դաշտի զանազան տեղերունն էլ նաւթի հետքեր են երևացել: Նոյն բանը երևացել է, ինչպէս պատմում են գետի մոտակայ գիւղերում —Ղանլիջից (Վահրամաբերդ) ցած, Օջախ-Ղուլի(Առափի), թուրքի Ղարաքիլիսա(Ախուրիկ), Մօլլա-Մուսա(Ոսկեհասկ) և ուրիշ տեղերում: Նաւթը խիստ շատ դաղ ունի և հոտը բնական է:
Ինչպէս ասում են. հաւաքած նաւթից տարել են տեղիս դեղատունը, որի բոլոր յատկութիւնները երևացել է։ Դիմողներ եղել են իշխանության, որ թոյլատրւի նրանց փորձեր անելու: Շաբաթ ամսիս 7-ին մի երկու ժամ շարունակ գետի երեսով հոսել է սև նութ բաւական մեծ ծաւալով։
Քաղաքում մեծ ոգևորութիւն է տիրում: Ամեն տեղ խօսակցութեան նիւթը ինքնաբուղխ նաւթն է:
Պաամում են, որ Օջախ-Ղուլի, թուրքի Ղարաքիլիսա, Բաջ-օղլի (Հայկավան) և ուրիշ գիւղերում Արփաչայի աջ ափին նկատւել են նաւթի ծորուննեը, նոյնպէս ձախ ափին «Վարդապետի այգու» և դաշտի մեջ»։
«Ամսոյս 10-ի երեկոյեան կայացաւ Դումայի հերթական նիստը, ներկայութեամբ 18 իրաւասուների։ Անցեալ նիստի արձանագրութիւնը կարդալուց և ստորագրելուց յետոյ իրաւասու Գ. Ղասապեանցը ձայն խնդրեց քաղաքագլխից և ասաց տևեալը․-«Ահա մի ամբողջ շարաթ է ինչ քաղաքում ուրախալի լուր է տարածւել, թէ Արփաչայ գետի մէջ երևացել է նաւթի աղբիւր։ Քաղաքացիք որը կառքով, որը հետիոտն ամեն օր գնում այցելում են և այցելողները հաստում են, թէ ճիշտ է այդ բանը: Հետաքրքիր է իմանալ՝ թէ ուպրավը նոյնպէս համոզել է այդ բանի մէջ և թէ ինչ միջոցներ է ձեռք առել հետազոտելու այդ նաւթի գործը, որը կարող է կենդանութիւն տալ մեր խեղճ և ընկած քաղաքին և ազգաբնակութեանը:
Քաղաքագլուխը (Յ․Տիգրանյան) պատասխանեց Գ. Ղասապեանցի հարցին հետևեալը: «Ես ինքս էլ այցելեցի Արփաչայը և տեսայ, որ գետի վրայ կամուրջի մօտ երևում են նաւթի կաթիլներ, որոնք բղխում են իւրաքանչիւր 15 րոպէ անցնելուց յետոյ, ես գրեցի Բագու պ. Գ. Կոստանեանցին այս մասին, որ որ նա խորհրդակցէ թէ այնտեղ գտնւած Ալէքսանդրապոլցի և թէ այլ մասնագէտների հետ, և մեզ գրէ թէ ինչ միջոցներ ձեռք առնենք այդ գործին ընթացք տալու համար. երբ ստացայ պատասխանը, ես իսկոյն կըհաղորդեմ դումային»:
«Շաբաթ, ամիս 14-ին, Արիաչայի ափերից, Վանեցեանների ջրաղացի բանդից, երկաթի կամուրջից գրեթէ կէս վերստ ցած ամբողջ օրը մեծ քանակութեամբ գետի երես էին բարձրարում նաթի աղպջակները:
Նոյնը նկատելի է եղել և ջրաղացների մօտ, Օջախ -Ղուլի գլիւղից ցած:
15-ին և 16-ին Ուռմնոցի բաղնիսի մոտերքը աղբերակներից նոյնպէս նկատելի է եղել նաւթի հետքերը, որը քննում են, բայց որոշ եզրակացութևան դեռ չեն հասել։
Արդեն երեք տեղ նշան են թաղել և պաշտոնապես դիմել են Պետական կալվածքների Երևանի կառավարչին անդորագրով թոյլատրություն են խնդրել փորձեր կատարելու:
Պատմողներ կան, թէ Արփաչայից վերառած ջրից նաւթի համի և հոտի պատճառով գիւղական ջղային կիները չեն կարողանում` ջուր խմել: Այս բանը նկատւած է եղել շատ տարիներ առաջ և միշտ ուշադրութիւն գրաւած չի եղել։ Թէ նաւթ գոյութիւն ունի և ունեցել է հին դարերումն անգամ դրան կասկած չկայ: 1884 թ. Անի այցելածս ժամանակ Միջնաբերդի քանդած եկեղեցիներից մէկի մօտ ղանւած սենեակի յատակի շաղախը քննելիս նկատեցի ընկերներիս, թէ ասֆալտից է բաղադրւած: Այսպիսի մի ակնարկ էլ կարդացել իմ «Փորձերի» մէջ՝ չեմ յիշում թիւն ու տարին, Եպ․ ք. Գեղամեանի ստորագրութեամբ։
Մեր ապերը ինչպէս Գեղարվեստական և ճարտարապնաական կերտւածների մէջ
անհամեմատ րարձր էին կանգնած մեզանից, նոյնպէս գործադրել են նաւթն
ու ասֆալտը։ Ինչպես մեք լսում ենք յատուկ կօմիսեան գալիս է Բագւից Ալէքսանդրապօը ուսումնասիրելու երևցած նաւթի հետքերը»:
«Ականատեսների ասելով Արփաչայի գետից ինքնաբերաբար ջրի հետ դուրս է գալիս սիրոյ նօթ․ դուրս գալած տեղն է «Ախուրեան» կամուրջից 2 սաժէն ներքև դեպի աջ։ Շատ ցանակալի էր, որ քաղաքային վարչութիւնը հետաքրքրվէր այդ բանով, գուցե ցանկալի նպատակին հասցնէ»։
Դերենիկ Մալխասյան
